Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Jay-Z-ն մտադիր է գնել Aspiro ընկերությունը
04/02/2015 22:27

Jay-Z-ն մտադիր է գնել Aspiro ընկերությունը

Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ Jay-Z-ն, ով Forbes-ի վարկածով հանդիսանում է 6-րդը ամենաազդեցիկ հայտնիների 100-յակում (եկամուտը 60 մլն. դոլլար), շվեդական Aspiro ընկերության համար առաջարկում է 56 մլն. դոլլար: Aspiro-ին են պատկանում երաժշտական սթրիմինգային WiMP և Tidal ծառայությունները:

Հնարավոր գործարքի մասին հայտնի է դարձել Aspiro-ի հայտարարությունից: Ընկերությունը հայտնել է, որ բաժնետոմսերի գնման առաջարկ է ստացել S.Carter Enterprises-ի կողմից վերահսկվող Project Panther Bidco Ltd ընկերությունից (Ջեյ-Զիի իսկական անունն է Շոն Քարթեր): Առաջարկը նախատեսում է Aspiro-ի բաժնետոմսերի գնումը՝ ելնելով մեկ արժեթղթի դիմաց 1.05 շվեդական կրոն գնից, իսկ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 464 մլն. շվեդական կրոն (56 մլն. դոլլար):

WiMP երաժշտական սթրիմինգային ծառայությունը վճարովի բաժանորդագրությամբ հասանելի է Նորվեգիայում, Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում և Լեհաստանում: Aspiro-ի տվյալներով, WiMP-ի վճարովի բաժանորդների թիվը կազմում է 512000: