Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը վերագործարկում է սմարթ ակնոցի արտադրությունը
30/01/2015 14:41

Google-ը վերագործարկում է սմարթ ակնոցի արտադրությունը

Google ընկերությունը հայտարարել էր Google Glass-ի արտադրության դադարեցման մասին: Ամերիկյան ընկերությունում, սակայն, հավաստիացրել էին, որ խոսքը նախագծի ժամանակավոր դադարեցման մասին է: Այժմ հայտնի է դարձել, որ նախագիծը կրկին վերագործարկվում է: 

Ինչպես կոնֆերանսներից մեկի ժամանակ նշել էր Google-ի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Պատրիկ Պիչեթը, «խելացի» ակնոցի մշակման գործընթացի ժամանակավոր դադարեցումը հնարավորություն տվեց նոր մարտավարություն մշակել և ընկերության ամբողջ ներուժն ուղղել գաջեթի կատարելագործված տարբերակի ստեղծմանը: 

Հիշեցնենք, որ համացանցի պարունակությունը սմարթ ակնոցի ապակիներին արտացոլող Google Glass-ն առաջին անգամ ցուցադրվել էր 2012 թվականին: Գաջեթը կարելի է կիրառել տեսալուսանկարահանումներ անելու, ինչպես նաև նկարահանված նյութերն էլեկտրոնային փոստով և սոցցանցերով ուղարկելու համար: «Խելացի» ակնոցի միջոցով հնարավոր է նաև տեսաչաթ և օգտակար տեղեկատվության ստացում (եղանակի տեսություն, աշխարհագրական դիրք և այլն):