Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը ժամանակավորապես դադարեցնում է Google Glass ակնոցի արտադրությունը
16/01/2015 13:04

Google-ը ժամանակավորապես դադարեցնում է Google Glass ակնոցի արտադրությունը

Google ընկերությունը հայտարարել է Google Glass-ի արտադրության դադարեցման մասին: Որոշումը կայացնելու պատճառը գնային հարցերն են և օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը: Ամերիկյան ընկերությունում, սակայն, հավաստիացրել են, որ խոսքը նախագծի ժամանակավոր դադարեցման մասին է: Կատարելագործված տարբերակի թողարկման ամաթիվը դեռևս հայտնի չէ:

Համացանցի պարունակությունը սմարթ ակնոցի ապակիներին արտացոլող Google Glass-ն առաջին անգամ ցուցադրվել էր 2012 թվականին: Գաջեթը կարելի է կիրառել տեսալուսանկարահանումներ անելու, ինչպես նաև նկարահանված նյութերն էլեկտրոնային փոստով և սոցցանցերով ուղարկելու համար: «Խելացի» ակնոցի միջոցով հնարավոր է նաև տեսաչաթ և օգտակար տեղեկատվության ստացում (եղանակի տեսություն, աշխարհագրական դիրք և այլն):