Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Samsung-ը կարող է գնել կանադական BalckBerry ընկերությունը
16/01/2015 12:44

Samsung-ը կարող է գնել կանադական BalckBerry ընկերությունը

Ինչպես տեղեկացնում են Reuters գործակալության լրագրողները, անցյալ շաբաթ հանդիպում է տեղի ունեցել Samsung և BlackBerry ընկերությունների միջև, որի ընթացքում քննարկվել է կանադական արտադրողի հնարավոր ձեռքբերման հարցը:

Samsung-ը պատրաստ է BlackBerry ընկերության յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց 13,35-ից մինչև 15,49 ԱՄՆ դոլար վճարել: Ընդհանուր գործարքը գնահատվում է 7,5 մլրդ ԱՄՆ դոլար: BlackBerry-ն գնելու դեպքում Samsung-ին կհաջողվի զգալիորեն ընդլայնել ընկերության արտոնագրային պորտֆելն ու սմարթֆոնների շուկայում ամրապնդել դիրքերը:

BlackBerry-ն առայժմ հերքում է Samsung-ի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը, սակայն չի կարելի բացառել այն տարբերակը, որ ընկերությունները պարզապես ցանկանում են քննարկել գործարքը ոչ ֆորմալ մթնոլորտում: