Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony-ն մտադիր է վաճառել սմարթֆոնների արտադրության բիզնեսը
15/01/2015 14:28

Sony-ն մտադիր է վաճառել սմարթֆոնների արտադրության բիզնեսը

Անցյալ տարի Sony-ն վաճառեց նոութբուքների արտադրությամբ զբաղվող VAIO ստորաբաժանումը, իսկ այժմ նույն ճակատագրին կարող է արժանանալ սմարթֆոնների արտադրության բիզնեսը:

CES 2015 ցուցահանդեսին Sony ընկերության Գործադիր տնօրեն Կազուո Հիրային հայտնել է, որ հեռուստացույցների և բջջային սարքերի արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը «կապիտալ վերանորոգման» կարիք ունի և այս պարագայում առավել արդյունավետ կլինի համատեղ ձեռնարկություններ հիմնել: 

Հաշվի առնելով, որ ճապոնական ընկերությունն այս ոլորտներում արդեն զիջել է առաջատար դիրքերը՝ կարելի է ենթադրել, որ խոսքը տվյալ պարագայում այլ ընկերությունների հետ միաձուլումն է: