Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ի նախկին աշխատակցին ազատազրկել են ընկերության գաղտնիքները վաճառելու համար
09/12/2014 15:53

Apple-ի նախկին աշխատակցին ազատազրկել են ընկերության գաղտնիքները վաճառելու համար

Դատապարտված Փոլ Դեվայնի դեմ մեղադրանքը ներկայացվել էր 3 տարի առաջ: Դատարանն իր որոշումը պետք է կայացներ դեռևս 2011 թվականին: Դատախազը պահանջում էր 20 տարով ազատազրկել Դեվայնին, սակայն ի վերջո նա դատապարտվեց 1 տարվա ազատազրկման և ստիպված եղավ 4,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով տուգանք վճարել: 

Փոլ Դեվայնը 2005-ից մինչև 2010 թվականը Apple ընկերությունում զբաղեցրել է գլոբալ մատակարարման գծով մենեջերի պաշտոնը: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նա գաղտնի տեղեկատվություն է վաճառել նմանատիպ ապրանքներ արտադրող ասիական ընկերություններին: Տվյալների վաճառքի արդյունքում Դեվայնն ավելի քան 1 միլիոն դոլար է ստացել: Apple-ի նախկին աշխատակիցը խոստովանել է, որ նման արարքի պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել: 

2010 թվականին Դեվայնի գործողությունները բացահայտելուց հետո վերջինս անմիջապես ազատվել է աշխատանքից: