Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Այս տարի նորացվել են Beeline-ի թվով 13 գրասենյակ
03/12/2014 10:04

Այս տարի նորացվել են Beeline-ի թվով 13 գրասենյակ

Երեկ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Beeline-ը վերաբացեց վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակ: Գորկու 65 հասցեում գտնվող գրասենյակը 2014 թ.-ի ընթացքում նորացված  Beeline-ի թվով 13-րդ վաճառքի և սպասարկման կենտրոնն է: 

Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված էին Գյումրիի բնակիչները: Հյուրերի համար կազմակերպվել էր ժամանցային ծրագիր` ակցիաներով, մրցանակների խաղարկությունով, նվերներով և երեխաների հյուրասիրությամբ:  

«Beeline-ը հպարտանում է բաժանորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ, ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք որքան հնարավոր է մոտ լինել մեր բաժանորդներին և գրասենյակներում նրանց համար ապահովել առավելագույն հարմարավետություն: Իսկ առօրյա աշխատանքային ջանքերը խթանում են, որպեսզի Beeline-ի ծառայություններից օգտվելը և գրասենյակներում որակյալ սպասարկում ստանալը լինի էլ ավելի պարզ, հարմար և հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ Շիրակի մարզում գործում է Beeline վաճառքի և սպասարկման 8 գրասենյակ: Ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է Beeline-ի 79 գրասենյակ, որոնցից 53-ը` մարզերում, իսկ 26-ը` Երևանում: 2014 թ. Երևանում բացվել է Beeline-ի 2 նոր գրասենյակ` Yerevan Mall առևտրի կենտրոնում և Երևանի երկաթգծի կայարանի մոտակայքում: Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում է Beeline-ի 363 վաճառքի դիլերական կետ, որոնցից 54-ը` Շիրակի մարզում։