Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony ընկերությունը Դուբայում բացելու է աշխարհում առաջին ստորջրյա խանութը
29/10/2014 13:39

Sony ընկերությունը Դուբայում բացելու է աշխարհում առաջին ստորջրյա խանութը

Sony կորպորացիան ծրագրում է մոտ ապագայում ստորջրյա խանութ բացել, որն իր տեսակով առաջինն է լինելու ամբողջ աշխարհում: 

Հայտնի է, որ խանութն անվանվելու է Xperia Aquatech Store և գտնվելու է Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքում՝ Դուբայում: Խանութի բացումը տեղի է ունենալու այս տարվա դեկտեմբերի 3-ին:

Xperia Aquatech Store-ում մեծ մասամբ ներկայացվելու է ընկերության անջրանցիկ սարքերի տեսականին, որոնց շարքին են դասվում, օրինակ, Xperia Z3, Xperia Z3 Compact սմարթֆոններն ու Xperia Z3 Tablet Compact պլանշետը: 

Ստորջրյա խանութը հաճախորդներին հնարավորություն կտա ծանոթանալ Sony ընկերության արտադրատեսակին՝ գտնվելով 4 մետր ջրի խորության վրա: 

Ընկերության ներկայացուցիչները համոզված են, որ ինքնատիպ խանութ-սրահն անմոռանալի տպավորություններ է պարգևելու իր հաճախորդներին: