Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Microsoft-ը մինչ տարվա վերջ կհրաժարվի Nokia և Windows Phone անվանումներից
11/09/2014 11:24

Microsoft-ը մինչ տարվա վերջ կհրաժարվի Nokia և Windows Phone անվանումներից

Microsoft-ի այս տարվա Ծննդյան Տոների գովազդային արշավում արդեն չեն լինի Nokia և Windows Phone անվանումները: Համացանցում տարածված լուրերի համաձայն դրանց կփոխարինեն Lumia և Windows անվանումները: Այսպիսով, հնարավոր է, որ Nokia Lumia 830 և 870 սմարթֆոնները լինեն վերջինը, որոնք կկրեն Nokia անվանումը:

Եթե Nokia-յի դեպքում բրենդից հրաժարումը կոմերցիոն հիմքեր ունի, ապա Windows Phone անվանումից «Phone» բառի կրճատումը Microsoft-ի կողմից որդեգրված այն տեխնոլոգիական քաղաքականության արդյունք է, որի նպատակն է ստանալ մեկ օպերացիոն համակարգ բոլոր տեսակի սարքավորումների համար: Հետևաբար, արդեն իրականության համապատասխանող են թվում այն լուրերը, որ այդպիսի ունիվերսալ օպերացիոն համակարգ կլինի շուտով թողարկվող Windows 9-ը: