Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը գնում է Swell ռադիոծառայությունների սթարթափը
29/07/2014 11:20

Apple-ը գնում է Swell ռադիոծառայությունների սթարթափը

Apple-ը 30 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է Swell ռադիոծառայությունների սթարթափը: Մինչ գործարքի կնքվելը ռադիոհավելվածը կարելի էր անվճար ներբեռնել iTunes-ից, իսկ այժմ այն այլևս հասանելի չէ: Ընկերության աշխատակազմն այսուհետ աշխատելու է Apple-ի հետ:

Swell-ի հետ գործարքն Apple-ը կնքել է ևս մեկ՝ BookLamp սթարթափը ձեռք բերելուց հետո: Այս երկու սթարթափներն ունեն մի շատ կարևոր ընդհանրություն: Երկուսն էլ կատարելագործում են իրենց ծառայությունները՝ հիմնվելով օգտատիրական տվյալների վրա: 

Swell անձնական ռադիոն ունի իր թիրախային լսարանը: Հիմնականում նրանք այն մարդիկ են, ովքեր ապրում են քաղաքից դուրս գտնվող շրջաններում և աշխատավայր հասնելու համար ավելի քան 1 ժամ ժամանակ են ծախսում և հենց այդ ընթացքում էլ օգտվում են Swell-ի ծառայություններից: