Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը կազմում է 33,3 մլրդ ԱՄՆ դոլար
28/07/2014 19:36

Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը կազմում է 33,3 մլրդ ԱՄՆ դոլար

2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքների համաձայն՝ Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի եկամուտը գերազանցել է Google-ի համահիմնադիրներ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի եկամուտները: Bloomberg-ի՝ միլիարդատերերի հերթական վարկանիշային աղյուսակում Ցուկերբերգը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը՝ իր 1,6 միլիարդ եկամուտն աճեցնելով մինչև 33,3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Իսկ ինչ վերաբերում է Google-ի համահիմնադիրներին, Լարի Փեյջն իր 33,1 միլիարդ ԱՄՆ դոլարով զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Բրինը՝ 18-րդը: Նրա ունեցվածքը գնահատվել է 32,8 միլիարդ ԱՄՆ դոլար: 

Աղյուսակի առաջին հորիզոնականն իր 84,7 միլիարդ դոլար եկամուտով հերթական անգամ զբաղեցրել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: 

Նշենք նաև, որ համեմատած 2013 թվականի այս նույն ժամանակահատվածի հետ՝ Facebook-ի եկամուտն աճել է 61%-ով և կազմել 2,91 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը 0,1 միլիարդով գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: