Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ի զուտ շահույթը 2014 թ 2-րդ եռամսյակում աճել է 6% և կազմել է $3.42 մլրդ
19/07/2014 13:38

Google-ի զուտ շահույթը 2014 թ 2-րդ եռամսյակում աճել է 6% և կազմել է $3.42 մլրդ

Ինչպես հաղորդում է «Բիզնես 24»-ը, Google-ի կողմից հրապարակված հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2014 թվականի 2-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%-ով և կազմել է $3.42 մլրդ (2013 թվականի 2-րդ եռամսյակում այն կազմում էր 3.23 մլրդ): Միևնույն ժամանակ Google-ի եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 22%-ով և կազմել $16.0 մլրդ:

Ընկերության գործառնական շահույթը 2014 թվականի 2-րդ եռամսյակում կազմել է $4.26 մլրդ, կամ եկամտի 27%-ը (2013 թվականի 2-րդ եռամսյակում՝ $3.47 մլրդ, կամ եկամտի 26%-ը):

Google Inc.-ը ամերիկյան ընկերություն է: Այն ունի աշխարհում ամենահայտնի որոնողական համակարգը, որը հիմադրվել է 1998 թվականին Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից: 2004 թվականին ընկերությունը $1.9 մլրդ-ի արժեթղթերի առաջնային տեղաբաշխում կատարեց: Ներկա պահին ընկերությունում աշխատում է 49,8 հազ աշխատակից: Google-ին բաժին է ընկնում աշխարհում կատարվող որոնողական հարցումների 80%-ը: Ընկերության հիմնական եկամուտի աղբյուրը առցանց գովազդն է, որը փոխկապակցված է որոնման արդյունքների հետ: Բացի որոնողական համակարգից, Google-ին է պատկանում աշխարհի ամենամեծ տեսանյութերի հարթակ YouTube կայքը, էլեկտրոնային փոստի ծառայություն տրամադրող Gmail-ը, Google+ սոցիալական ցանցը և բջջային հեռախոսների օպերացիոն համակարգ Android-ը: