Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Y Combinator-ի արժեքը գերազանցում 1 միլիարդ ԱՄՆ դոլաըը
17/07/2014 13:44

Y Combinator-ի արժեքը գերազանցում 1 միլիարդ ԱՄՆ դոլաըը

Y Combinator վենչուրային հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 2005 թվականին: Տարեկան 2 անգամ այն 20 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ է կատարում առավել խոստումնալից սթարթափներում՝ դրա դիմաց ստանալով ընկերության 2-10% մասնաբաժինը:

Y Combinator-ի նախագահ Սեմ Ալթմանի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ներկա պահի դրությամբ ընկերության արժեքը գերազանցում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը: Սթարթափ-աքսելերատորն իր գործունեության ընթացքում ներդրումներ է կատարել 716 ընկերություններում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 30 միլիարդ ԱՄՆ դոլար: Ընկերություններից երեքը՝ Airbnb-ն, Dropbox-ն ու Stripe-ը միասին գնահատվել են մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար:

Միջին հաշվարկներով Y Combinator-ին է պատկանում 716 ընկերություններից յուրաքանչյուրի 3% մասնաբաժինը:

Y Combinator-ի կատարած 12 172 000 ԱՄՆ դոլար ներդրումներն այժմ գնահատվում են մոտ 1.05 միլիարդ, որն 86 անգամ գերազանցում է սկզբնական ներդրումների ցուցանիշը: