Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ford-ի նախկին ղեկավարը միացել է Google-ի տնօրենների խորհրդի կազմին
16/07/2014 12:22

Ford-ի նախկին ղեկավարը միացել է Google-ի տնօրենների խորհրդի կազմին

Ալան Մալալին՝ Ford ավտոմոբիլային կոնցեռնի նախկին ղեկավարը, ընդգրկվել է Google խոշորագույն ինտերնետ-ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Իր նոր պաշտոնը Մալալին ստանձնել է հուլիսի 9-ին:

«Ալանը ղեկավարի մեծ փորձ ունի տեխնոլոգիաների ոլորտոմ, և ես շատ ուրախ եմ տեսնել նրան մեր ընկերության տնօրենների խորհրդի կազմում», – ասել է Google-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Լարի Փեյջը: 

Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը, համագործակցության վերաբերյալ բանակցություններն ամիսներ են տևել: Առաջին անգամ Փեյջը Ford-ի նախկին ղեկավարի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել վերջինիս «American Icon» գիրքն ընթերցելուց հետո: 

Այդուհանդերձ, կան ավելի հիմնավոր պատճառներ, որոնք դրդել են Փեյջին Ford-ի նախկին ղեկավարին առաջարկել այս պաշտոնը, որոնցից մեկը Android օպերացիոն համակարգի նոր տարբերակի մշակումն է, որն ընկերությունը պատրաստվում է ինտեգրել ավտոմեքենաներում:  

Նշենք, որ Մալալին 8 տարի շարունակ զբաղեցրել է Ford-ի ղեկավարի պաշտոնը՝ 2006-ից մինչև 2014 թվականը, իսկ մինչ այդ համագործակցում էր Boeing ավիակոնցեռնի հետ, որտեղ կատարում էր փոխտնօրենի պարտականությունները: