Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Yahoo-ն ձեռք է բերել RayV առցանց վիդեոծառայությունը
14/07/2014 14:22

Yahoo-ն ձեռք է բերել RayV առցանց վիդեոծառայությունը

Yahoo կորպորացիան օրերս հայտնել է իսրայելական RayV սթարթափի հետ գործարքի մասին, որի մանրամասները, սակայն, չի հրապարակել: 

Yahoo ամպային ծառայությունների ղեկավարն այս ձեռքբերման մասին գրել է իր բլոգում՝ նշելով, որ տվյալ պահին ընկերությունը կենտրոնացած է վիդեո-առաջարկ ստեղծելու վրա, որն ապահովելու է լավագույն որակն ու կոնտենտը: RayV-ն միանաու է Yahoo ընկերության գիտահետազոտական կենտրոնին, որը գտնվում է Թել Ավիվ քաղաքում: 

RayV սթարթափի ձեռքբերումը վկայում է ժամանցային ծառայությունների սեգմենտում դիրքերն ամրապնդելու Yahoo-ի ակտիվ փորձերի մասին: Սույն թվականի ապրիլին ընկերությունը հայտարարել էր սեփական երկու կատակերգական հեռուստասերիալների գործարկման մասին, որոնք 2015 թվականին արդեն հնարավոր կլինի դիտել Yahoo-ի պաշտոնական կայքում, ինչպես նաև հատուկ բջջային հավելվածի միջոցով: 

Գործարքին զուգահեռ կորպորացիայի ներկայացուցիչները հայտնել են նաև նոր Live Nation երաժշտական ալիքի մասին, որը գործարկվելու է այս տարվա հուլիսի 15-ին: