Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը մտադիր է 100 մլն ԱՄՆ դոլար ներդնել եվրոպական սթարթափներում
14/07/2014 12:15

Google-ը մտադիր է 100 մլն ԱՄՆ դոլար ներդնել եվրոպական սթարթափներում

Google-ը ստեղծում է նոր վենչուրային հիմնադրամ, որը նախատեսված է եվրոպական սթարթափներում 100 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելու համար: Այս մասին հայտնել է Google Ventures-ի գործընկեր Բիլ Մարիսը: 

Ներդրողների հիմնական միջոցներն ուղղվելու են այնպիսի նախագծերի ֆինանսավորմանը, որոնց շրջանակներում մշակվում են ինովացիոն ծրագրային ապահովումներ: Հիմնադրամի գլխավոր գրասենյակը գտնվելու է Լոնդոն քաղաքում: 

Վենչուրային հիմնադրամն իրականացնելու է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բազմամիլիոնանոց ներդրումներ: Չի բացառվում, որ Կենտրոնական Եվրոպայից բացի ներդրողների ուշադրությանը կարժանանան նաև Արևելյան Եվրոպայի սթարթափները:

Նշենք, որ Google Ventures հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին: Ներկայումս այն ներդրումների իր բաժինն ունի այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Flatiron Health-ը, Clouder-ն, Docusign-ը, Homejoy-ը և այլն: