Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Քնած մնալու հետևանքով Մարիսա Մեյերը բաց է թողել Interpublic Group ընկերության ղեկավարի հետ հանդիպումը
25/06/2014 14:07

Քնած մնալու հետևանքով Մարիսա Մեյերը բաց է թողել Interpublic Group ընկերության ղեկավարի հետ հանդիպումը

Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մեյերը 2 ժամ ուշացել է Interpublic Group (IPG) խոշոր գովազդային գործակալության ղեկավարի հետ հանդիպումից: Ինչպես պարզաբանում է հենց ինքը՝ Մարսա Մեյերը, գործնական ընթրիքից, որը պետք է կայանար Կաննի «L'Oasis» ռեստորանում, ուշացել է քնած մնալու պատճառով: Interpublic Group-ի ներկայացուցիչները 2 ժամ սպասելուց հետո ստիպված են եղել լքել ռեստորանը: 

Yahoo-ի մամլո ծառայության ներկայացուցիչները նշել են IPG ընկերության հետ համագործակցության կարևորությունը ինտերնետ կորպորացիայի համար, սակայն մեկնաբանել իրավիճակը չեն ցանկացել: 

«Սա առաջին դեպքը չէ, երբ Մարիսա Մեյերն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ընկերության հաճախորդների նկատմամբ», – որոշ աղբյուրներ գրում են Մեյերի մասին: 

Այսօր Google-ն ավելի քան հետաքրքրված է գովազդատուների քանակը մեծացնելու մեջ, քանի որ կորպորացիայի մասնաբաժինը ԱՄՆ մեդիա գովազդի շուկայում բավականին արագ տեմպերով նվազում է: Վերջին տարիների ընթացքում գովազդատուները նախընտրում են ներդրումներ կատարել Facebook-ում և Google-ում՝ անտեսելով Yahoo-ի գովազդային հարթակը: