Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Amazon ընկերությունը թույլ կտա BlackBerry-ին օգտվել իր հավելվածների խանութից
20/06/2014 10:07

Amazon ընկերությունը թույլ կտա BlackBerry-ին օգտվել իր հավելվածների խանութից

The BlackBerry World հավելվածների խանութը ներկայումս խնդիրներներ ունի և քաջ գիտակցում է այդ մասին, այդ իսկ պատճառով որոշել է օգնություն խնդրել Amazon-ից, ինչից հետո ընկերությունները հայտարարել են նոր համագործակցության մասին, համաձայն որի BlackBerry 10.3-ի օգտատերերը հնարավորություն կունենան հավելվածներ ներբեռնել Amazon առցանց խանութից: Ներկայումս այն ավելի քան 240 000 հավելված է առաջարկում, մինչ BlackBerry World խանութում հավելվածների թիվը չի գերազանցում 130 000-ը: 

Չնայած Amazon հավելվածների խանութը չի կարելի անվանել ամենամեծը՝ այն բավականին արագ տեմպերով է զարգանում: Ընդամենը մեկ տարվա ընթացքում ընկերությանը հաջողվել է եռակի անգամ մեծացնել խանութը:

BlackBerry-ի գլխավոր տնօրեն Ջոն Չենը նշում է, որ չի ցանկանում ժամանակ և ֆինանսական միջոցներ վատնել սեփական խանութը արմատական փոփոխությունների ենթարկելու համար: Համոզված լինելով, որ Google և Apple ընկերությունները կհրաժարվեն օգնության ձեռք մեկնել՝ Չենը որոշել է դիմել Amazon-ի օգնությանը:

Այժմ, երբ գործարքը պաշտոնապես կնքված է, BB 10.3-ի թողարկումից անմիջապես հետո BlackBerry-ի օգտատերերը Amazon առցանց խանութից հավելվածներ ներբեռնելու հնարավորություն կստանան: