Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Էլեկտրոնային ծխախոտներ արտադրող ընկերությունները պայքարում են իրենց մարքեթինգային իրավունքների համար
19/06/2014 11:04

Էլեկտրոնային ծխախոտներ արտադրող ընկերությունները պայքարում են իրենց մարքեթինգային իրավունքների համար

Էլեկտրոնային ծխախոտների արտադրությամբ զբաղվող ընկերությունները երեխաների վրա ծխախոտի գովազդի ազդեցության քննարկման ժամանակ ստիպված էին պաշտպանել իրենց իրավունքները:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ մի շարք սենատորներ և քննադատներ, ովքեր հայտնեցին իրենց բացասական կարծիքը էլեկտրոնային ծխախտոներ արտադրող ընկերությունների գովազդային գործունեության մասին:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2011-ից 2013 թվականների ընթացքում էլեկտրոնային ծխախոտների վերաբերյալ գովազդային հոլովակների թիվն աճել է 250%-ով: Եվ չնայած ծխախոտի այս տեսակը ծխախոտաբույս չի պարունակում՝ այն ևս կարող է վնաս հասցնել առողջությանը:

Քննադատությունները հիմնականում ուղղված են ընկերությունների ընտրած գովազդային ռազմավարությանը: Էլեկտրոնային ծխախոտները գովազդվում են ճիշտ այնպես, ինչպես և սովորական ծխախոտները: Գովազդային պաստառների ու տեսահոլովակների մեծ մասն ըմբոստություն և խիզախություն է քարոզում, ինչն անշուշտ գրավիչ է թվում երեխաներին:

Այդուհանդերձ, ընկերությունները նշում են, որ ունեն միայն մեկ նպատակ և այն ամենևին էլ շահույթը չէ: Գովազդելով էլեկտրոնային ծխախոտները և ներկայացնելով այն որպես այլընտրանքային տարբերակ՝ ընկերությունները ցանկանաում են նպաստել սովարական ծխախոտի օգտագործման նվազեցմանը: