Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը 500 մլն ԱՄՆ դոլարով գնել է Skybox միկրոարբանյակային ընկերությունը
12/06/2014 12:22

Google-ը 500 մլն ԱՄՆ դոլարով գնել է Skybox միկրոարբանյակային ընկերությունը

Skybox ընկերությունը արբանյակների միջոցով կարողանում է ստանալ Երկրի մակերևութի ոչ միայն բարձր որակի լուսանկարներ, այլև գրեթե իրական ժամանակում նկարահանված HD որակի տեսանյութեր:

Ընկերության ղեկավարությունը մտադիր էր արբանյակներ ուղարկել ուղեծիր և հաճախորդների պատվերներով ստանալ Երկրի մակերևույթի լուսանկարները: Եվ արվելու էր դա հետևյալ կերպ. հաճախորդը մուտք է գործում ընկերության կայք, ընտրում է տեղանքը, որը ցանկանում է ուսումնասիրել, կրեդիտային քարտի միջոցով իրականացնում է վճարումն ու ստանում նշված տեղանքի բարձր թույլատրությամբ լուսանկար կամ տեսանյութ:

Սակայն, ինչպես պարզվում է, ընկերության մտահղացումներն իրականություն չեն դառնա, քանի որ 500 միլիոն ԱՄՆ դոլարով այն գնվել է Googl-ի կողմից:

Հայտնի չէ, թե գործարքից հետո ինչ ճակատագիր կունենա սթարթափը: Սակայն կարելի է ենթադրել, որ այն օգտագործվելու է Google Maps-ի ծառայություններն ընդլայնելու նպատակով: