Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ը ձեռք է բերում Pryte ինտերնետ-սթարթափը
05/06/2014 12:40

Facebook-ը ձեռք է բերում Pryte ինտերնետ-սթարթափը

Facebook-ը պատրաստվում է գնել Pryte ֆիննական սթարթափը: Ընկերությունը զբաղվում է հատուկ տեխնոլոգիայի մշակմամբ, որը հեռավոր շրջաններում ապահովում է բավականին ցածր գներով համացանց մուտք գործելու հնարավորությունը: Սպասվում է, որ գործարքն ավարտին կհասցվի մինչ այս ամսվա վերջը, իսկ արժեքի մասին մանրամասներ չեն հրապարակվում: 

Pryte-ը հիմնադրվել է մեկ տարի առաջ, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է Հելսինկիում: Ընկերությունն արդեն որոշակի փորձ է ձեռք բերել անլար օպերատորների հետ համագործակցության ոլորտում:

Ծրագրավորողների հիմնական գաղափարը բջջային սարքերից համացանց մուտք գործելու համար նախատեսված ժամանակավոր գաղտնաբառերի վաճառքն է: Ծախսերը կրճատելու համար Pryte-ն առաջարկում է օգտվել միայն սահմանափակ քանակով հավելվածներից: Հիմնականում դրանք ճանաչված սոցիալական կայքերն ու ծառայություններն են: