Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Twitter-ը մտադիր է գնել Pandora և Spotify ծառայությունները
05/06/2014 11:08

Twitter-ը մտադիր է գնել Pandora և Spotify ծառայությունները

Անցյալ ամիս լուրեր էին պտտվում, որ Twiiter-ը պատրաստվում է գնել Soundcloud ընկերությունը: Այժմ հայտնի է դարձել, որ Soundcloud-ից բացի, միկրոբլոգերի ծառայությունը մտադիր է գործարք կնքել նաև Pandora և Spotify ընկերությունների հետ:

Տարբերությունն այն է, որ Twitter-ը բանակցություններ է վարում միայն Soundcloud-ի հետ: Երաժշտական ծառայությունները ձեռք բերելու համար միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ, և եթե գործարքը կնքվի, այն թերևս կլինի Twitter-ի ամենաթանկարժեք ձեռքբերումը:

Նշենք, որ երաժշտական սթարթափներով առավելապես հետաքրքրված է Twitter-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ali Rowghani-ն: