Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը գովազդ է տեղադրելու սառնարաններում, թերմոստատներում և ավտոմեքենաներում
22/05/2014 11:08

Google-ը գովազդ է տեղադրելու սառնարաններում, թերմոստատներում և ավտոմեքենաներում

Google-ը մտադիր է գովազդ ցուցադրել ոչ միայն վեբ և բջջային, այլև բոլոր այն սարքերում, որոնք ունեն էկրան և միացվում են համացանցին: Այդ սարքերի շարքին կարելի է դասել թերմոստատները, սառնարանները, ավտոմեքենաները, ժամացույցներն ու ակնոցները: Այս քայլով ընկերությունը փորձում է բացատրել այն փաստը, որ չի ցանկանում հրապարակել բջջային գովազդից ստացված շահույթի մասին տվյալները: Այդպիսի պահանջներ է ներկայացնում արժեթղթերի կոմիտեն, սակայն Google-ն առաջարկում է նախ և առաջ կողմնորոշվել, թե մասնավորապես ինչ է ներառում «բջջային սարքավորումներ» հասկացությունը:

Google-ն ամբողջ աշխարհում մատուցում է բազմաթիվ ծառայություններ, սակայն եկամտի առաջնային աղբյուրը շարունակում է մնալ գովազդը: 2014 թվականի հունվարի 13-ին ընկերությունը հայտնեց «խելացի» թերմոստատների արտադրությամբ զբաղվող Nest ընկերության ձեռքբերման մասին: Նաև նշվել էր, որ սարքերը, ինչպես նաև դրանց կողմից ներկայացված տվյալները օգտագործվելու են միայն հաճախորդների հետ աշխատելու նպատակով, սկասյն, ամենայն հավանականությամբ, իր նոր ենթաբաժնի սարքերը Google-ը կօգտագործելնաև  որպես գովազդային հարթակ:

Բոլոր գադջեթներում որպես ծրագրային հիմք կծառայի Android օպերացիոն համակարգը, որը ներկայումս առավելապես օգտագործվում է սմարթֆոններում և պլանշետներում: