Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Pinterest-ը գնահատվել է 5 մլրդ դոլար
16/05/2014 20:04

Pinterest-ը գնահատվել է 5 մլրդ դոլար

Pinterest սոցիալական ցանցը ավարտել է փակ ֆինանսավորման հերթական փուլը, որի ընթացքում ներգրավել է 200 մլն դոլար: Միջոցների ներգրավման ընթացքում սոցիալական ցանցի արժեքը գնահատվել է 5 մլրդ դոլար, մինչդեռ 7 ամիս առաջ, երբ ներգրավվեց 225 մլն դոլար, ցանցի արժեքը գնահատվում էր 3.8 մլրդ:

Ֆինանսավորման վերջին փուլից հետո Pinterest-ի կողմից ներգրավված միջոցների ծավալը հասավ 754 մլն դոլարի: Իսկապես վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք այն, որ սոցիալական ցանցը դեռևս գումար չի աշխատում, և անգամ չի էլ մշակել մոնետիզացիայի մոդելը:

Ընդհանրապես շատ մասնագետներ նշում են, որ ՏՏ ոլորտում մեծ ֆինանսական փուչիկ է փչվում: Uber-ը, Airbnb-ն և Dropbox-ը գնահատվել են ամեն մեկը մոտ 10 մլրդ դոլար: Սա այն դեպքում, երբ ընկերությունների ֆինանսական ցուցանիշները մեղմ ասած այնքան էլ չեն համապատասխանում նման գնահատմանը: