Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ը կարող է գովազդային գրասենյակ բացել Չինաստանում
13/05/2014 17:40

Facebook-ը կարող է գովազդային գրասենյակ բացել Չինաստանում

Գովազդատուների հետ համագործակցելու նպատակով հնարավոր է, որ 2015 թվականին Facebook-ը բացի Չինաստանում իր առաջին գրասենյակը:

Նշենք, որ Facebook-ը 2009 թվականից ի վեր արգելափակված է Չինաստանում, սակայն սոցիալական ցանցն իր Հոնկոնգի գրասենյակից գովազդ էր վաճառում չինական բիզնեսին, որը ցանկանում էր ներգրավել միջազգային օգտատերերի:

Իսկ այժմ Facebook-ը մտադիր է վաճառքի նոր գրասենյակ բացել նաև Չինաստանում, ինչի մասին հայտնի է դարձել Պեկինում կայացած GMIC կոնֆերանսի ժամանակ: Հայտնի է, որ սոցիալական ցանցը բանակցություններ է վարում Պեկինի կենտրոնում գտնվող Fortune Financial Center աշտարակում տարածքի վարձակալության համար: