Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. բոնուս ծրագիրը թարմացվել է
06/05/2014 21:00

Beeline. բոնուս ծրագիրը թարմացվել է

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է նորացված «Beeline Բոնուս» ծրագրի մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս բաժանորդին կապի ծառայությունների դիմաց կուտակել բոնուսային միավորներ։ Այսուհետ ծրագրի բոլոր մասնակիցները կարող են փոխարինել կուտակված միավորները «գեղեցիկ համարներով», ներցանցային րոպեներով, SMS հաղորդագրություններով, ինտերնետ փաթեթներով, Beeline USB-մոդեմներով և քարտերով, ինչպես նաև ստանալ զեղչ բջջային հեռախոսների ձեռքբերման ժամանակ։

«Beeline Բոնուս» ծրագրի շրջանակում օրվա ընթացքում ձայնային ծառայությունների կամ ուղարկված SMS հաղորդագրությունների համար ծախսված յուրաքանչյուր 50 դրամի դիմաց բաժանորդը կստանա 5 միավոր։ Օրվա ընթացքում հավաքված միավորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 20–ը։ Բոնուսային միավորները գործում են անժամկետ։

«ԱրմենՏել» ընկերությունը հրավիրում է բոլոր բաժանորդներին միանալ «Beeline Բոնուս» նորացված ծրագրին և սովորական շփման ընթացքում ստանալ միավորներ։ Մտածելով առավելագույն հարմարավետության և պարզության մասին՝ մենք հնարավորություն ենք ընձեռում մեր բաժանորդներին ինքնուրույն ընտրել ինչով փոխարինել միավորները և պարբերաբար ընդլայնում ենք այդ հնարավորությունը։ Այժմ դրանք կարող են լինել մեր ծառայությունները, «գեղեցիկ համար»–ները կամ բջջային հեռախոսների և սմարթֆոնների ձեռքբերման ժամանակ տրամադրվող զեղչը։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է օգտագործել կուտակված միավորներն ըստ հայեցողության»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բոնուսային համակարգը հասանելի է հետվճարային և կանխավճարային հաշվարկային համակարգի  ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին, կանխավճարային հաշվարկային համակարգի  իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներին և «Իմ կազմակերպություն» ծրագրի  մասնակիցներին:

Բոնուսային ծրագրում գրանցվելու համար կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները պետք է հավաքեն *777# USSD հրահանգը, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները՝ զանգահարեն 0674777 համարին: Բոնուսային ծրագրին գրանցումն անվճար է:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել չօգտագործված բոնուսային միավորների քանակը և բոնուսային փաթեթների մնացորդը՝ ուղարկելով *105# USSD հրահանգը, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները՝ *706# USSD հրահանգի օգնությամբ։

«Beeline Բոնուս» ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք  ստանալ հետևելով այս հղմանը՝ http://bonus.beeline.am/ru/main/beeline_bonus/index.wbp: