Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Եռամսյակի արդյունքներով Twitter-ը 132 մլն ԱՄՆ դոլարի վնաս է կրել
05/05/2014 09:16

Եռամսյակի արդյունքներով Twitter-ը 132 մլն ԱՄՆ դոլարի վնաս է կրել

Twitter սոցիալական կայքի նախորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության արդյունքները վկայում են այն մասին, որ ընկերությունը ներկայումս ծանր ժամանակներ է ապրում: Ակտիվ օգատերերի քանակն ամբողջ եամսյակի ընթացքում աճել է ընդամենը 25%-ով:

Սոցցանցի եռամսյակային վնասները կազմել են 132  միլիոն ԱՄՆ դոլար: Բաժնետոմսերի գինը նվազել է 10%-ով, իսկ ամբողջ մեկ տարվա կտրվածքով՝ 36%-ով: Pivotal Research Group ընկերության վերլուծաբան Բրայան Վայզերի համոզմամբ ներդրողների հիմնական նպատակը պետք է լինի ոչ թե շահույթը, այլ ակտիվ օգտատերերի ներգրավումը: Ներկա պահին սա ևս Twitter-ի կարևորագույն խնդիրներից մեկն է: Նորությունների հոսքն այս եռամսյակի ընթացքում դիտվել է 157 միլիարդ անգամ և դիտումների քանակն աճել է 15%-ով, այնինչ նախորդ եռամսյակի աճը կազմել է 26%:

Միակ ոլորտը, որի մասին մտահոգվելու կարիք դեռևս չի առաջացել, գովազդից ստացված շահույթն է: Նախորդ եռամսյակի ընթացքում այն կազմել է 226 միլիոն ԱՄՆ դոլար և այն 125 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված շահույթը:

Twitter-ի Գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոյի խոսքերով՝ առաջին եռամսյակը բարենպաստ էր ինչպես շահույթի, այնպես էլ օգտատիրական բազայի աճի համար: Օսկարի արարողության թվիթերը 3 միլիարդ դիտում են գրանցել: Ընկերությունն արդեն գրավել է բջջային գովազդի համաշխարհային շուկայի 2,39%-ը  և շարունակելու է շարժվել նույն ոււղղությամբ: