Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Rovio ընկերության տարեկան շահույթը 52%-ով նվազել է
30/04/2014 10:08

Rovio ընկերության տարեկան շահույթը 52%-ով նվազել է

Ֆիննական Rovio ընկերությունը՝ հայտնի որպես Angry Birds խաղի ստեղծող, հրապարակել է 2013 թվականի ֆինանսական արդյունքները: Ընկերության շահույթը կազմել է 37 միլիոն ԱՄՆ դոլար, որը 2012 թվականի համեմատ 52%-ով նվազել է:

Ընկերության անկումը պայմանավորված է Freemium ծրագրով, որի միջոցով հավելվածները տարածվում են անվճար: Այս ոլորտի առաջատարներն են Candy Crush և Clash of Clans խաղերը: Իսկ Rovion նախընտրում է Angry Birds-ը տարածել գումարի դիմաց:

Ընկերության 2013 թվականի շահույթը կազմել է 216 միլիոն ԱՄՆ դոլար, այնինչ 2012 թվականին  այն կազմել էր շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, այս տարվա շահույթը 52%-ով նվազել է: 2012 թվականին այն կազմում էր 77 միլիոն դոլար, իսկ 2013-ին՝ 37 միլիոն ԱՄՆ դոլար: