Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ի՝ գովազդից ստացված եկամտի մեծ մասն ապահովում են բջջային օգտատերերը
26/04/2014 14:58

Facebook-ի՝ գովազդից ստացված եկամտի մեծ մասն ապահովում են բջջային օգտատերերը

2014 թվականի առաջին եռամսյակում Facebook սոցիալական ցանցի՝ գովազդից ստացված եկամուտը կազմել է 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 59%-ն ապահովել են բջջային օգտատերերը: Ընդ որում, Wall Street-ի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ սոցցանցի եկամուտը պետք է կազմեր 2.36 միլիարդ ԱՄՆ դոլար: Facebook-ից ամսական օգտվում է 1.28 միլիարդ մարդ, որոնցից 1.01 միլիարդը մուտք է գործում բջջային հեռախոսներից:

2013 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ օրական ակտիվ օգտատերերի քանակն աճել է 5.9%-ով և կազմել 802 միլիոն օգտատեր, իսկ բջջային օգտատերերի քանակը գրանցել է 9.5% աճ՝ կազմելով 609 միլիոն:

Գովազդից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 2.27 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 237 միլիոնն ապահովել են վճարովի խաղերն ու հավելվածները, իսկ ինչ վերաբերում է առաջին եռամսյակի ծախսերին՝ դրանք կազմել են 363 միլիոն ԱՄՆ դոլար:

2014 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը ներկայացնելուց հետո հայտնի է դարձել, որ հունիսի 1-ից Facebook-ի ֆինանսական տնօրեն Դեյվիդ Էբերսմանը լքելու է իր զբաղեցրած պաշտոնը: Երբ Oculus-ի հետ գործարքն ավարտին հասցվի, Էբերսմանը որոշել է վերադառնալ առողջապահության ոլորտ, իսկ նրան կփոխարինի Դևիդ Վեները՝ ներկայիս կորպորատիվ բիզնեսի և ֆինանսների փոխտնօրենը: