Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Y combinator-ը զգալիորեն բարձրացնում է մեկ սթարթափում ներդրվող գումարի չափը
23/04/2014 16:25

Y combinator-ը զգալիորեն բարձրացնում է մեկ սթարթափում ներդրվող գումարի չափը

Y combinator-ը աշխարհի ամենահայտնի սթարթափ աքսելերատորներից մեկն է: Y combinator-ի աշխատանքի մեխանիզմը հետևյալն է` տարին երկու անգամ իրականացնում է սթարթափների ընտրություն, և ամեն մեկ ընտրված նախագիծ ֆինանսավորվում միջինը 17 հազար ԱՄՆ դոլարով, փոխարենը աքսելերատորը պահանջում է 7% փայաբաժին նախագծում: Y combinator-ը վերջին շրջանում նաև երաշխավորում է հետագայում 80 հազար դոլարի ներդրում:

Y combinator-ի նախագահ Սեմ Ալթմանը հայտնել է, որ այսուհետ աքսելերատորը ընտրված նախագծերը կֆինանսավորի 120 հազար ԱՄՆ դոլարով, և դրա փոխարեն նախկինի պես կպահանջի 7% փայաբաժին:

Կարծում եմ, որ սա լավ լուր է նոր նախագծեր իրականացնողների համար, որոնք դեռևս կարող են դիմել Y combinator-ի ամառային ընտրական փուլին մասնակցելու համար: