Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Samsung-ը պայմանագիր է կնքում Swiss Federal Railways ընկերության հետ
21/04/2014 12:34

Samsung-ը պայմանագիր է կնքում Swiss Federal Railways ընկերության հետ

«Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է». Կարծես այս կարգախոսով է առաջնորդվում Samsung ընկերությունը Apple-ի հետ պայքարում: Բոլորովին վերջերս էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող կորեական ընկերությունը սեփական արտադրության պլանշետների և սմարթֆոնների տեղափոխման վերաբերյալ պայմանագիր կնքեց բոլորին հայտնի Swiss Federal Railways ընկերության հետ:

2012 թվականին Schweizerische Bundesbahnen (SBB)-ն Apple-ին մեղադրել էր ընկերության երկաթուղային կայարաններում տեղադրվաց ժամացույցների դիզայնի նմանակման մեջ:  Իսկապես, iOS 6 օպերացիոն համակարգի պլանշետային տարբերակում Ժամացույց հավելվածի դիզայնը ոչնչով չէր տարբերվում SBB ժամացույցների դիզայնից, որը նախագծվել է 20-րդ դարի կեսերին Հանս Հիլֆիկեռի կողմից:

Քանի որ Apple-ը դիզայնն օգտագործելու համար լիցենզիա ձեռք չեր բերել, SBB-ն որոշեց դիմել դատարան: Ավելի ճիշտ, հայցով դատարան դիմեց Mondaine ընկերությունը, որը Հիլֆիկերի դիզայնն օգտագործում էր ձեռքի ժամացույցների արտադրության մեջ և ուներ համապատասխան լիցենզիա: Դատական գործընթացից մեկ ամիս անց Apple-ը ստիպված էր լիցենզավորել ժամացույցի օգտագործումը՝ SBB ընկերությանը վճարելով 21 միլիոն ԱՄՆ դոլար: