Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony-ն ավելի քան 7 միլիոն Playstation 4 է վաճառել
18/04/2014 01:53

Sony-ն ավելի քան 7 միլիոն Playstation 4 է վաճառել

Sony-ն հայտնել է, որ ապրիլի 4-ի դրությամբ ընկերությունն ավելի քան 7 միլիոն Playstation 4 խաղային կցորդ է վաճառել: Այս թիվը մեկ միլիոնով մեծացել է այն բանից հետո, երբ սարքի վաճառքը մեկնարկեց նաև Ճապոնիայում:

Հյուսիսային Ամերիկայում Playstation 4 կցորդների վաճառքը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերին: Ըստ ընկերության տվյալների՝ վաճառքի առաջին իսկ օրն իրացվել է կցորդների ավելի քան մեկ միլիոն օրինակ: Sony Computer Entertainment-ի Գլխավոր տնoրեն Էնդրյու Հաուսը նշել է, որ կցորդներն այսօր բավականաչափ լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում, այդուհանդերձ ընկերությանը հաջողվում է բավարարել գնորդների պահանջարկը:

VGChartz-ի հաշվարկների համաձայն՝ վաճառքի ծավալներով Sony-ն գերազանցել է Microsoft ընկերության Xbox One-ին, որից վաճառվել է 4.2 միլիոն օրինակ: