Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Яндекс»- ն իր եկամուտներով գերազանցել է «Առաջին ալիքին»
11/04/2014 11:49

«Яндекс»- ն իր եկամուտներով գերազանցել է «Առաջին ալիքին»

2013 թվականի արդյունքներով «Яндекс»-ը գերազանցել է «Առաջին ալիքին» և դարձել երկրի խոշորագույն մեդիա ընկերությունը: «Яндекс»-ի տվյաներով որոնողական հսկայի անցյալ տարվա շահույթն աճել է 37%-ով՝ կազմելով 39,5 միլիարդ ռուբլի, որը մեկ քառորդով գերազանցում է «Առաջին ալիքի» շահույթին:

«Առաջին»-ի հաշվետվության համաձայն՝ անցյալ տարի ընկերության եկամուտներն աճել են ընդամենը 1,6%-ով, ընդ որում այդ նույն ժամանակահատվածում հեռուստատեսային գովազդի շուկայում գրանցվել էր 9% աճ:

Երկրում առցանց գովազդի ճիշտ կեսը վերահսկվում է «Яндекс»-ի կողմից, մինչդեռ «Առաջին ալիքի» կողմից վերահսկվում է եթերային գովազդի ընդամենը 20,1%-ը:

2012 թվականի գարնանը որոնողական կայքը գերազանցում էր «Առաջին ալիքին» նաև 12-54 տարիքային խմբից բաղկացած լսարանով: Ավելի ուշ TNS-ը սկսեց տվյալներ հավաքագրել ավելի մեծ՝ 12-64  տարիքային խմբից բաղկացած լսարանի մասին: Տվյալ պահին «Яндекс»-ն իր 20 միլիոն օրական այցելություններով զիջում է «Առաջին ալիքին», որտեղ օրական 21,8 այցելություն է գրանցվում:

Այնուամենայնիվ, երկու ընկերությունների ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ իրենց ծավալած գործունեությունները չնչին հատում ունեն, այդ իսկ պատճառով ընկերությունների միջև մրցակցություն լինել չի կարող: