Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Alibaba-ն մտադիր է 1 միլիարդ ԱՄՆ դոլարով գնել Wasu ընկերության բաժնեմասը
09/04/2014 21:46

Alibaba-ն մտադիր է 1 միլիարդ ԱՄՆ դոլարով գնել Wasu ընկերության բաժնեմասը

Չինական Alibaba ընկերությունը, որն անցյալ տարի մշակել էր «խելացի» հեռուստացույցների համար նախատեսված սեփական օպերացիոն համակարգը, մտադիր է ձեռք բերել համանման հեռուստացույցների արտադրությամբ զբաղվող Wasu ընկերությունը:

Alibaba-յի համահիմնադիրներ Ջեք Ման և Սայմոն Քսայը Շի Յուժու չինացի միլիարդատիրոջ հետ համատեղ պատրաստվում են Yunxi Investment սեփական ներդրողական ընկերության միջոցով 1.05 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել Wasu ընկերության մեջ: Այդ գումարի դիմաց գործարարները կստանան ընկերության 20% բաժնեմասը:

Alibaba ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Wasu Group-ի հետ համատեղ պատրաստվում են թվային գրադարան և օգտատիրական ալիքներ գործարկել:

Wasu Group-ը չինացի օգտատերերին ապահովում է թվային հեռուստատեսությամբ և ունի ավելի քան 20 միլիոն օգտատերերից բաղկացած լսարան, որն էլ առավելապես հետաքրքրում է Alibaba ընկերությանը:

Վերջինս այս տարի պատրաստվում է հանրային վաճառքի ներկայացնել իր բաժնետոմսերը, իսկ մինչ այդ բավականին ակտիվ ներդրողական գործունեություն է ծավալում: Հիշեցնենք, որ սույն թվականի մարտին այն 215 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարեց Tango հաղորդակցական հարթակում, ինչպես նաև 692 ԱՄՆ դոլար՝ Intime սուպերմարկետների ցանցում: