Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Բևեռ-ը կներկայացնի իր լուծումները դեղագործական բիզնեսի կառավարման ոլորտում
01/04/2014 17:41

Բևեռ-ը կներկայացնի իր լուծումները դեղագործական բիզնեսի կառավարման ոլորտում

Ս.թ. ապրիլի 4-ին Բեւեռ ընկերությունը կազմակերպում է հերթական սեմինարը, որի ընթացքում կներկայացվեն ընկերության լուծումները դեղագործական ընկերությունների բիզնեսի արդյունավետության կառավարման բնագավառում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունում, «Bever CRM Pharm՝ դեղագործական ընկերությունների բիզնեսի արդյունավետության կառավարման համակարգ» թեմայով սեմինարին կներկայացվեն Բեւեռ-ի լուծումները, որոնք կառուցված են Microsoft Dynamics CRM հարթակի հիման վրա:

Bever CRM Pharm-ն իրենից ներկայացնում է մեկ միասնական ինտեգրված համակարգ, որը նախատեսված է դեղագործական ընկերությունների աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:

Համակարգը կառուցված է Microsoft Dynamics CRM հարթակի հիման վրա եւ ունի հետեւյալ հիմնական գործառույթները.

– բժշկական ներկայացուցիչների կառավարում (field force management),
– տվյալների օրացուցային պլանավորում եւ արտապատկերում,
– բժշկական ներկայացուցիչների այցերի պլանավորում եւ բյուջետավորում,   
– բժիշկների արձագանքների եւ այցերի հաշվետվությունների մշակում,
– բժշկական ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետության  գնահատում:

Սեմինարի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: