Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lithium Technologies-ը 200 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է Klout ընկերությունը
31/03/2014 14:55

Lithium Technologies-ը 200 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է Klout ընկերությունը

Ինչպես արդեն կանխատեսվել էր 2014 թվականի փետրվարին, սոցիալական ցանցերում մարքեթինգով զբաղվող Lithium Technologies ընկերությունը գնել է Klout սոցիալական ծառայությունը: Պայմանների մասին գործարքի կողմերը դեռևս ոչինչ չեն պարզաբանում, սակայն Fortune ամսագրում տեղեկատվություն է հայտնվել, համաձայն որի նախագծի արժեքը կազմել է 200 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծառայությունը հնարավորություն է տալիս լայքերի, ընկերների, հետևորդների և մյուս տվյալների միջոցով գնահատել տարբեր սոցցանցերի օգտատերերի սոցիալական կապիտալը, բացի այդ հնարավորություն է տալիս բոնուսներ և նվերներ ստանալ Klout-ի գործընկերների կողմից:

Նախագծի բլոգում Klout սոցիալական ծառայության համահիմնադիր Ջո Ֆերնանդեսը հայտարարել է, որ Lithium-ը, որն առաջին հերթին զբաղվում է համացանցի տարբեր ոլորտների վրա օգտատերերի ազդեցության գնահատմամբ, միանգամայն համապատասխան գործընկեր կարող է դառնալ իրենց հարթակի համար: Այդ իսկ պատճառով գործարքից հետո ընկերության խնդիրներն ու նպատակները փոփոխության չեն ենթարկվի: