Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը պատրաստ է համարների տեղափոխելիությանը` MNP
28/03/2014 14:59

Beeline-ը պատրաստ է համարների տեղափոխելիությանը` MNP

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) լիովին պատրաստ է Հայաստանում MNP (Շարժական կապի համարների տեղափոխելիության)  ծառայության մեկնարկին և հրավիրում է հաճախորդներին դառնալ Beeline բաժանորդներ։

2014թ–ի ապրիլի 1-ից սկսած, պահպանելով բջջային հեռախոսահամարը, ներառյալ կոդը կարելի է դառնալ Beeline բաժանորդ։ Անհրաժեշտ է այցելել մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ և լրացնել համապատասխան հայտ։ Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունն անվճար է։ Հաճախորդի համարը Beeline բջջային ցանց կտեղափոխվի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է նաև նշել նախընտրելի ամսաթիվ, որը չի կարող գերազանցել 30 օրը։

Դառնալով Beeline բաժանորդ` հաճախորդը կարող է չանհանգստանալ հաշվեկշռի գործունեության ժամանակահատվածի, ինչպես նաև  SIM–քարտի վավերականության մասին։ Քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։ «ԱրմենՏել»–ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է՝  հաճախորդների սպասարկման  ամենամեծ ցանցով։ Beeline բաժանորդների տրամադրության տակ է Երևանում 25 վաճառքի և սպասարկման գրասենյակ, մարզերում՝ 55 գրասենյակ և 135 դիլերական սպասարկման կետ ողջ հանրապետությունում։ «ԱրմենՏել»–ի բաժանորդ դառնալու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.beeline.am կայք։

«Պարզ, հարմար, Քեզ համար դա մեր կարգախոսն է, որը արտացոլում է մեր վերաբերմունքը բաժանորդների հանդեպ։ Մենք առաջնորդվում ենք այս մոտեցմամբ ինչպես սպասարկման, այնպես էլ սակագների և ծառայությունների մատուցման ժամանակ։ Մենք հրավիրում ենք հաճախորդներին գնահատել ընկերության նոր մոտեցումը և օգտվել  Հայաստանի առաջին և խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի բոլոր առավելություններից»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդների համար կայքում պատրաստել է հատուկ բաժին, որտեղ կարելի է ստանալ տեղեկատվություն MNP ծրագրի մասին, ծանոթանալ առանձնահատկություններին, համարների տեղափոխելիության ձևերին և ստանալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։ Տեղեկատվություն կարող եք  ստանալ հետևելով այս հղմանը՝ http://mobile.beeline.am/ru/mnp.wbp?part=1#c

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: