374
21
2808
Orange. գերարագ ինտերնետ մոդեմներ

Orange. գերարագ ինտերնետ մոդեմներ

Orange-ը շարունակում է գերարագ ինտերնետի ծառայություններն ավելի հասանելի դարձնել իր բաժանորդների համար: Այսուհետ Ինտերնետ Հիմա 8000 սակագնային պլանի բաժանորդները նույնպես հնարավորություն կունենան օգտվել Orange-ի՝ մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող H+ ցանցի առավելություններից:

«Սույն թվականի հունվարին մենք զգալիորեն ընդլայնեցինք մեր H+ 42Մբ/վ արագության ցանցը՝ այն հասանելի դարձնելով երկրի բնակչության 85%-ին: Բացի այդ, մեր բաժանորդներին ներկայացրեցինք ինտերնետ ծառայությունների նոր պայմաններ՝ առաջարկելով գերարագ ինտերնետի ավելի մեծ ծավալ և ավելի մատչելի գներ: Այժմ Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել ինտերնետ ծառայությունների օգտատերերի համար մինչև 42Մբ/վ գերարագ ինտերնետն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ինտերնետ Հիմա 8000 սակագնային պլանի բաժանորդներն այժմ, 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում,  կարող են Ինտերնետ Հիմա 42.2Մբ/վ մոդեմը ձեռք բերել 8000 դրամով: Ինտերնետ Հիմա 11000 և Ինտերնետ Հիմա 15000 սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելիս նշված մոդեմը հասանելի է ընդամենը 1 դրամով:  Առանց բաժանորդագրության՝ մոդեմը կարելի է ձեռք բերել 30000 դրամով՝ նախկին 50000 դրամի փոխարեն:

Բացի այդ,  Orange-ն իր Ինտերնետ Հիմա 21.6Մբ/վ մոդեմը հասանելի է դարձրել Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանի բաժանորդներին: 12 ամսով այս սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում՝ մոդեմը կարելի է ձեռք բերել 1500 դրամով: Ինտերնետ Հիմա 21.6Մբ/ մոդեմն ավելի մատչելի է դարձել նաև Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդների համար, ովքեր 12 ամսով բաժանորդագրվելիս այժմ մոդեմը կարող են ձեռք բերել 1 դրամով՝ նախկին 1500 դրամի փոխարեն:

Հիշեցնենք, որ Orange-ն իր ողջ ծածկույթում առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ, իսկ 315 բնակավայրերում՝ մինչև 42.2 Մբ/վ ներբեռնման արագություն:

Կարճ հասցե: geek.am/u/3487.html
Orange Telecom Telecom Հայաստան Բջջային Ինտերնետ Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2676 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom. բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

Հուլիսի 16-ից օգոստոսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Viasat Nature, ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS