Lenovo-ն 100 միլիոն ԱՄՆ դոլարի արտոնագրային փաթեթ է գնել Unwired Planet-ից
Lenovo-ն 100 միլիոն ԱՄՆ դոլարի արտոնագրային փաթեթ է գնել ամերիկյան Unwired Planet բջջային կապի տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ընկերությունից:
Գործակալության տվյալներով փաթեթն ընդգրկում է արտոնագրերի 21 խումբ, այդ թվում` 3G, LTE և այլ բջջային տեխնոլոգիաներին վերաբերող արտոնագրեր: Ընկերությունների միջև կնքված համաձայնագրի պայմաններով Lenovo-ն ստանում է նաև Unwired Planet ընկերության արտոնագրային պորտֆելի մի քանի տարվա լիցենզիա: Այն ներառում է մոտ 2500 գործող արտոնագրեր: Գործարքի մասին հայտնելուց հետո Unwired Planet-ի բաժնետոմսերի գինն աճեց 83%-ով:
Ավելի վաղ Lenovo ընկերությունը գործարք էր կնքել նաև Google-ի հետ, համաձայն որի Lenovo-ն 2,91 միլիարդ ԱՄՆ դոլարով գնեց սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Motorola Mobility բաժինը`ցանկանալով ավելի բարձր դիրքեր գրավել բջջային սարքավորումների համաշխարհային շուկայում: Ընկերության ֆինանսական հաշվետվության տվյալներով 2013 թվականի երրորդ եռամսյակում Lenovo սմարթֆոնների և պլանշետների վաճառքի ծավալներն ավելացել են մոտ 73%-ով և կազմել 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար:
-
14:51 22/04/24Team Telecom Armenia. Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից
-
11:50 18/04/24Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
-
13:17 09/04/24Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
-
16:41 18/03/24Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է