Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Yandex-ը ձեռք է բերել KitLocate սթարթափը
19/03/2014 10:10

Yandex-ը ձեռք է բերել KitLocate սթարթափը

Yandex ընկերությունը գնել է իսրայելական KitLocate սթարթափը, որն իր ամբողջ կազմով այսուհետ աշխատելու է Yandex-ում:

Ինչպես նշում է ընկերությունը, KitLocate տեխնոլոգիան կարող է օգտագործվել այնպիսի հավելվածներում, որոնց տեղեկություն է անհրաժեշտ օգտատիրոջ տեղաշարժման մասին, ճիշտ ժամանակին և ճիշտ  տեղում օգտակար ծառայություններ առաջարկելու համար: Ծրագրի հիմքում ընկած է տեղաշարժման վիճակագրության վերլուծությունը և այն հնարավորություն է տալիս ավելի քիչ դիմել GPS-ի օգնությանը` խնայելով հսկայական ծավալի էներգիա: KitLocate-ն արդեն ճանաչում է գտել շուկայում և օգտագործվում է IsraCard վճարման ծառայության և ավտոկայանատեղիներ փնտրելու համար նախատեսված հավելվածներում: Yandex-ը պատրաստվում է ընդլայնել սթարթափի ծառայությունները միջազգային շուկայում, ինչպես նաև օգտագործել այն սեփական պրոդուկտները կատարելագործելու նպատակով:

Yandex-ը նշել է նաև, որ արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում է սթարթափների հետ և տաղանդավոր թիմեր է փնտրում ամբողջ աշխարհում: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերությունը ներդրումներ է կատարել տասնյակ սթարթափներում: Այդպիսի մի ներդրում Yandex-ը կատարեց 2010 թվականին, երբ դարձավ դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվող Face.com ընկերության բաժնետերը: Այժմ այն կիրառվում է Facebook սոցիալական ցանցի կողմից, որին Yandex-ը վաճառել էր իր բաժնեմասը:

KitLocate ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, Իսրայելում: Այն առաջին տեղն է զբաղեցրել Իսրայելի առաջատար տեխնոլոգիաների արդյունաբերության ասոցիացիայի (IATI) և MasterCard ընկերության կողմից կազմակերպված սթարթափների մրցույթում: