Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Օրանժը պատրաստվում է համարների տեղափոխելիությանը
12/03/2014 10:03

Օրանժը պատրաստվում է համարների տեղափոխելիությանը

Ընդամենը 3 շաբաթ է մնում մինչ ապրիլի 1-ը, երբ Հայաստանի բջջային կապի բաժանորդները հնարավորություն կունենան միանալ նախընտրելի օպերատորին, առանց իրենց համարը փոփոխելու: Սա հնարավոր կլինի Շարժական կապի համարների տեղափոխելիության անվճար ծառայության շնորհիվ: 

Այս առիթով Orange-ն այսօր մեկնարկեց իրազեկման արշավ` նպատակ ունենալով պատասխանել համարների տեղափոխելիության վերաբերյալ հանրության ունեցած հարցերին: Այս արշավի շրջանակներում ստեղծվել է հատուկ www.1qayl.am վեբ կայքն ու բացվել 055 000222 թեժ գիծը: Այսուհետ Հայաստանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են հստակեցնել իրենց պատկերացումները շարժական կապի համարների տեղափոխման գործընթացի վերաբերյալ, կարող են համապատասխան տեղեկատվությունը գտնել նշված վեբ կայքում և իրենց հարցերն ուղղել` առցանց, զանգահարելով թեժ գծին կամ կայքից հետզանգ պատվիրելով: Նրանք, ովքեր որոշում կկայացնեն իրենց համարները տեղափոխել Orange-ի ցանց, կարող են նախապես գրանցվել վեբ կայքում: Ավելին, համարի տեղափոխման համար նախապես գրանցված յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդ հնարավորություն կունենա ստանալ նվեր Orange-ից` iPhone 5C:

«Համարների տեղափոխելիությունը լիակատար ազատություն կտա շարժական կապի բաժանորդներին: Քանի որ սա նոր երևույթ է, մարդիկ անշուշտ կունենան բազմաթիվ հարցեր, որոնք այժմ արդեն կարող են ուղղել առցանց կամ հատուկ թեժ գծի միջոցով: Մեր այս նախաձեռնությունը կոչված է օգնել մարդկանց ամբողջական պատկերացում կազմել համարների տեղափոխման վերաբերյալ և ցույց տալ, որ այն անվճար, հեշտ, պարզ և արագ մի գործընթաց է: Այսօր ունենք նաև յուրահատուկ մի անակնկալ այն բաժանորդների համար, ովքեր անհամբերությամբ սպասում են Orange-ին միանալուն:  «Շտապիր դառնալ Օրանժ» առաջարկի շրջանակներում իրենց հեռախոսահամարը տեղափոխելու համար նախապես գրանցված բոլոր անձինք հնարավորություն կունենան որպես նվեր ստանալ iPhone 5C», ասաց Օրանժ Արմենիայի Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Այս նոր վեբ կայքը շատ պարզ է և այն հեշտությամբ կարելի է մուտք գործել ինչպես համակարգիչներից, այնպես էլ ցանկացած շարժական կապի սարքերից` անկախ օգտագործվող օպերատորից: Այն ունի մի շարք հետաքրքիր յուրահատկություններ, ինչպես, օրինակ, անվճար հետզանգ պատվիրելու և Orange-ի մասնագետներին առցանց հարցեր ուղղելու հնարավորությունները: Կայքում տեղադրված են նաև շարժական կապի համարների տեղափոխելիության վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները»,- նշեց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը: