Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Օրանժ Արմենիա. նոր վաճառքի սրահ Երևան Մոլում
09/03/2014 18:14

Օրանժ Արմենիա. նոր վաճառքի սրահ Երևան Մոլում

Մարտի 8-ին Orange-ը հայտարարեց իր 78-րդ վաճառքի սրահի բացումը՝ այս անգամ արդեն «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Orange-ի նորաբաց խանութում ներկայացված է Orange առաջարկների և ծառայությունների ամբողջական փաթեթը, ինչպես նաև` հեռախոսասարքերի լայն տեսականին: Պաշտոնական բացումը նշելով` Orange-ն իր առաջին այցելուներին ներկայացավ Կանանց միջազգային օրվա առթիվ հատուկ անակնկալով:

«Այժմ մենք արդեն գործում ենք մայրաքաղաքի երկու խոշոր առևտրի ու զվարճանքի կենտրոններում և շարունակում ենք Orange-ի ծառայություններն առավել հասանելի դարձնել մեր առկա և նոր բաժանորդների համար, ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի բոլոր հարմարավետ վայրերում», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը վաճառքի սրահի պաշտոնական բացման արարողության ժամանակ:   

«Այս նորաբաց վաճառքի սրահն ունի հատուկ մի անկյուն, որտեղ ներկայացված է սմարթֆոնների և հեռախոսների մեր լայն տեսականին` հատկապես այն 5000 հաջողակների համար, ովքեր կհասցնեն օգտվել Orange-ի կողմից վերջերս ներկայացված գարնանային  հատուկ առաջարկից», – նշեց Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Orange-ի գարնանային հատուկ առաջարկի շրջանակներում Orange-ի ամսական բաժանորդագրություններին բաժանորդագրվելիս առաջին 5000 նոր բաժանորդները ոչ միայն կստանան իրենց նախընտրած հեռախոսը հատուկ գնով, այլ նաև մեկ այլ հեռախոս որպես նվեր, ինչպես նաև իրար հետ անվճար խոսելու հնարավորություն: