Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը պարտավորվել է 930 մլն դոլար վճարել Apple ընկերությանը
09/03/2014 15:10

Samsung-ը պարտավորվել է 930 մլն դոլար վճարել Apple ընկերությանը

Apple և Samsung կորպորացիանեի բազմաթիվ հակամարտություններից մեկը վերջապես մոտեցավ իր ավարտին: Դատական պրոցեսն ավարտվեց Apple-ի օգտին, սակայն միևնույն ժամանակ Samsung-ն էլ կարող է հանգիստ շունչ քաշել:

Դատական վճռի կարևորագույն մասը գրեթե միլիարդ դոլարանոց տուգանքն է, որ Samsung-ը պետք է վճարի Apple ընկերությանը: Դատավոր Լյուսի Կոյի կայացրած որոշումը վերջնական է. որոշ հիմնական արտոնագրերի խախտման համար կորեական կորպորացիան պարտավորվում է 929 միլիոն ԱՄՆ դոլար վճարել Apple-ին: Այս անգամ վճարումն անխուսափելի է, քանի որ դատարանի կայացրած վճիռը վերջնական է:

Samsung-ի համար դատական այս նիստը կարող էր իսկական աղետ դառնալ, եթե երկրորդ որոշումը ևս կայացվեր Apple-ի օգտին: Հարցը վերաբերում էր ԱՄՆ-ում կորեական սմարթֆոնների վաճառքի արգելմանը: Դատավոր Կոն, այնուամենայնիվ, համարեց, որ Apple-ի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն նման որոշում կայացնելու համար:

Հարկ է հիշեցնել, որ փետրվարին երկու ընկերությունները բանակցությունների միջոցով էին փորձում կարգավորել ծագած արտոնագրային վեճերը, սակայն բանակցությունները ոչ մի արդյունք չունեցան:

Հետագայում Apple-ին ու Samsung-ին ևս մի քանի հանդիպումներ են սպասվում դատարանում, սակայն արդեն այլ հայցերի շրջանակներում: