Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung ընկերությունը 200 միլիոն Galaxy սմարթֆոն է վաճառել
26/02/2014 19:00

Samsung ընկերությունը 200 միլիոն Galaxy սմարթֆոն է վաճառել

Գաղտնիք չէ, որ Samsung ընկերության Galaxy շարքի սմարթֆոնները բավականին մեծ «հռչակ» են վայելում շուկայում: 2010 թվականից ի վեր, երբ թողարկվեց այս շարքի առաջին սմարթֆոնը, կորեական Samsung ընկերությունը վաճառել է ավելի քան 200 միլիոն Galaxy մակնիշի սարքավորումներ, այդ թվում` Samsung Galaxy S, Samsung Galaxy S II, Samsung Galaxy S III, Samsung Galaxy S4 և դրանց Mini տարբերակները:

Հետաքրքիրն այն է, որ անցյալ տարվա հունվարին Samsung-ը հայտնել էր միայն 100 միլիոն Galaxy սմարթֆոնների վաճառքի մասին, ինչը վկայում է այն մասին, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում ընկերությանը հաջողվել է ևս 100 միլիոնով մեծացնել վաճառքների ծավալը: Այս ցուցանիշն ապացույցն է այն բանի, որ օգտատերերի հետաքրքրությունը նմանատիպ գադջեթների նկատմամբ կտրուկ աճ է գրանցել: Որպես համեմատություն կարելի է դիտարկել նաև Apple ընկերության օրինակը, որը 2007 թվականից մինչև 2013-ի նոյեմբերը վաճառել է 421 միլիոն iPhone: