Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ը 70%-ով նվազեցնում է Windows 8.1-ի գինը
24/02/2014 10:34

Microsoft-ը 70%-ով նվազեցնում է Windows 8.1-ի գինը

Microsoft կորպորացիան մտադրություն ունի Windows 8.1 օպերացիան համակարգի գինը համակարգիչներ և պլանշետներ արտադրող ընկերությունների համար նվազեցնել մինչև 70%: Այս մասին գրում է Bloomberg-ը` հղում կատարելով իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրներին:

Սույն որոշման հիմնական պատճառ է հանդիսանում այն, որ Microsoft-ը ցանկանում է ավելի մրցունակ դառնալ Apple-ի և Google-ի հետ պայքարում:

Microsoft-ի կողմից արտադրողներին ներկայացվող նոր պահանջները հետևյալն են լինելու` Windows 8.1-ի լիցենզիան մինչև 250 դոլար արժեղությամբ սարքերի համար նախկին 50-ի փոխարեն կարժենա 15 դոլար: Այս քայլով Microsoft-ը դրդում է արտադրող ընկերություններին ստեղծել նոր սարքավորումներ, որոնք մասնավորապես կմրցակցեն Google-ի ChromeBook-երի և Android պլանշետների հետ: