Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
WhatsApp-ը վաճառվել է Facebook-ին. գործարքի արժեքն է 19 մլրդ դոլար
20/02/2014 11:37

WhatsApp-ը վաճառվել է Facebook-ին. գործարքի արժեքն է 19 մլրդ դոլար

2009թ.-ի ամռանը, 11 տարի Yahoo-ում աշխատելուց հետո, ինժեներ Բրայան Աքթոնը փորձում էր նոր աշխատանք գտնել: Նա մերժում է ստանում և Twitter-ում, և Facebook-ում: Facebook-ում աշխատանքի անցնելու անհաջող փորձից հետո Աքթոնն իր twitter-ում գրում է. «Facebook turned me down. It was a great opportunity to connect with some fantastic people. Looking forward to life's next adventure.» – Ֆէյսբուքում ինձ մերժեցին, սա լավ հնարավորություն էր աշխատելու մի շարք վառ անհատականությունների հետ: Նայում եմ առաջ` դեպի նոր արկածներ: (Նկարում Բրայան Աքթոնը ձախից է)

Ինչպես ցույց տվեց ժամանակը, Աքթոնի նոր «արկածի» անունը WhatsApp էր, հաղորդագրությունների փոխանակման համակարգ, որը դարձել է շատերի սմարթֆոնների անբաժանելի մասը:

Այսօր գիշեր հայտարարվել է, որ չորս և կես տարի առաջ Facebook-ի կողմից մերժված Աքթոնը 19 միլիարդ դոլարով WhatsApp հարթակը վաճառել է Facebook-ին:

Ինչպես գրում է «Բիզնես 24»-ը, 19 միլիարդից 16 միլիարդ դոլարը (12 միլիարդ կանխիկ, 4 միլիարդ դոլար Facebook-ի բաժնետոմսեր) WhatsApp-ը ձեռք բերելու գումարն է, իսկ մնացած 3 միլիարդ դոլարն ուղղվելու է WhatsApp-ի աշխատակիցների խրախուսմանը:

Facebook-ի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ WhatsApp-ն ունի ամսական 450 միլիոն ակտիվ հաճախորդ, որոնցից 70%-ն ամեն օր օգտագործում է համակարգը: Ամեն օր WhatsApp-ի օգտագործողների թիվն ավելանում է 1 միլիոնով:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նշել է, որ WhatApps-ի դեպքում իրենք կարևորելու են աճը, ոչ թե շահույթ ստանալը: