Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Motorola Mobility-ը ղեկավարը հեռանում է Google-ից և գլխավորելու է Dropbox-ը
18/02/2014 15:37

Motorola Mobility-ը ղեկավարը հեռանում է Google-ից և գլխավորելու է Dropbox-ը

Տվյալների պահպանման Dropbox ծառայությունը պատրաստվում է Դեննիս Վուդսայդին հանձնել օպերացիոն տնօրենի պաշտոնը: Վուդսայդն այժմ մտնում է Google-ի ղեկավարների կազմի մեջ, իսկ մինչ այդ գլխավորում էր Motorola Mobility բաժինը: Արդեն տասը տարի է, ինչ նա աշխատում է Google-ում: Dropbox-ի աղբյուրներն ասում են, որ իր նոր պաշտոնում Վուդսայդի դերը ծայրահեղ կարևոր է լինելու, նա է պատասխանատվություն կրելու ընկերության միջազգային գոծունեության համար:

Ավելի վաղ Dropbox-ի գլխավոր տնօրեն Դրյու Հյուսթոնը նշել էր, որ միջազգային փորձը հենց այն է, ինչ անհրաժեշտ է ընկերության ներկայիս կառավարչական կազմում:

Հիշեցնենք, որ վերջերս Dropbox-ն անց է կացրել ֆինանսավորման լայնամասշտաբ միջոցառում, որի շրջանակներում BlackBock и T.ROwe Price ֆոնդերից, ինչպես նաև Morgan Stanley Investment Management-ի բանկային բաժանմունքից մոտ 350 ԱՄՆ դոլար է հավաքվել:

Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը հաստատել է, որ Վուդսայդը հեռանում է ընկերությունից: Փեյջն իր հայտարարության մեջ նշել է , որ Վուդսայդն իր թիմի հետ միասին, թողարկելով Moto X և Moto G գադջեթները, կարողացավ վերաբացել Motorola ընկերությունը: Google-ի գլխավոր տնօրենը նաև հաջողություն է մաղթել իր նախկին աշխատակցին իր նոր աշխատավայրում:

Ի դեպ, կարելի է ենթադրել, որ Դեննիս Վուդսայդի Google-ից հեռանալն անմիջական կապ ունի Motorola Mobility-ն չինական Lenovo-ին վաճառելու հետ: