Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Nokia և HTC ընկերությունները վերջ են տվել թշնամական հարաբերություններին
11/02/2014 14:08

Nokia և HTC ընկերությունները վերջ են տվել թշնամական հարաբերություններին

Nokia և HTC ընկերությունները պաշտոնապես հայտարարել են համաձայնագրի ստորագրման մասին, որի համաձայն կարգավորվելու են արտոնագրային ոլորտում ծագած տեխնոլոգիական երկու հսկաների տարաձայնությունները: Ըստ համաձայնագրի պայմանների կողմերը ձեռք են բերելու միմյանց արտոնագրային տեխնոլոգիաների լիցենզիա, ինչն էլ թույլ կտա ապագայում խուսափել հնարավոր տարաձայնություններից:

Ավելին` Nokia-ն և HTC-ն համագործակցելու և միմյանց աջակցելու համաձայնության են եկել, սակայն այդ մասին մանրամասներ դեռևս չկան: Այսպիսով, զարմանալի չի լինի, եթե շատ շուտով HTC գադջեթներում հանդիպենք Nokia-ի կողմից մշակված տեխնոլոգիաների:

Հետաքրքիրն այն է, որ բոլորովին վերջերս HTC-ն, դատական մի քանի գործընթացներում պարտություն կրելուց հետո, մտադրված էր ֆունկցիոնալ փոփոխություններ մտցնել իր գադջեթներում, սակայն, ինչպես արդեն պարզ դարձավ, կողմերին հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի: Չի բացառվում նաև այն վարկածը, որ Nokia-ն մոտ ապագայում պատրաստվում է Microsoft-ին վաճառել իր բջջային սարքավորումների բաժանմունքը և այդ իսկ պատճառով շտապում է լուծել երրորդ կողմերի հետ ունեցած իրավաբանական բոլոր խնդիրները: