ՎիվաՍել-ՄՏՍ-ը 60 նոր բազային կայան է տեղադրել մարզերում ու Երևանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 60 նոր բազային կայան է տեղադրել մարզերում ու Երևանում

Ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերջերս հանրապետության տարածքում տեղադրել է 60 նոր բազային կայան (30-ը՝ 2G, 30-ը՝ 3G):

Ընկերությունից տեղեկացնում են, որ բազային 2 կայան տեղադրվել է Ավան, 4-ը՝ Շենգավիթ, 4-ը՝ Նորք Մարաշ, և 6-ը՝ Աջափնյակ վարչական շրջաններում: Բազային 14 կայան է տեղադրվել Արարատի մարզի Սիս, Արաքսավան, Նոր Խարբերդ, Հովտաշատ, Զանգակատուն, Արևաբույր, Արբատ գյուղերում, և 2 կայան՝ Մասիս քաղաքում: Բազային 14 կայան տեղադրվել է Արմավիրի մարզի Նոր Արտագերս, Արգավանդ, Երվանդաշատ, Մարգարա, Մրգաշատ, Ալաշկերտ ու Քարակերտ գյուղերում, և 2 կայան՝ Էջմիածին քաղաքում: Բացի այդ՝ բազային 4 կայան է տեղադրվել Սյունիքի մարզի Շաքի ու Լոր գյուղերում, 2-ական կայան՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղում, ինչպես նաև 2-ական կայան՝ Կոտայքի մարզի Բալահովիտ ու Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղերում:

Քարակերտ, Նոր Ամանոս, Լոր, Հորբատեղ ու Զանգակատուն գյուղերում բազային նոր կայաններ տեղադրելու արդյունքում նշված գյուղերի բնակչությանը հասանելի են դարձել 2G և 3G ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունները:

Մնացյալ բազային կայանները տեղադրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ցանցի հնարավորություններն ու թողունակությունն ավելացնելու նպատակով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ բազային կայանների տեղադրման մասին որոշում կայացնելիս ընկերությունը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) չափանիշներով: Կայանների տեղադրումը և շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայությունների ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիրներ են, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ապահովելու փոքր բնակչություն և ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային և ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով:

Ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընթացիկ տարվա սկզբից առ այսօր Հայաստանի մարզերում տեղադրել է երրորդ սերնդի 186 նոր  և երկրորդ սերնդի 77 նոր բազային կայան: Ընդհանուր առմամբ, երկրով մեկ տեղադրվել է 263 բազային նոր կայան: Ծրագրի շրջանակներում 2G կայանները արդիականացվել են ձայնային ծառայությունների, իսկ 3G կայանները՝ տվյալների փոխանցման հնարավորությունների ընդլայնման և թողունակության ավելացման կտրվածքով:

Ցանցի արդիականացման, վերազինման և ընդլայնման աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է մինչև տարեվերջ տեղադրել հավելյալ 90 նոր բազային կայան:

Կարճ հասցե: geek.am/u/3138.html
Vivacell-MTS Հեռահաղորդակցություն Վիվասել-ՄՏՍ Ինտերնետ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS