Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Այս տարի չիպերի համաշխարհային շուկան կգերազանցի 300 մլրդ դոլարը
09/12/2013 20:09

Այս տարի չիպերի համաշխարհային շուկան կգերազանցի 300 մլրդ դոլարը

Այս տարի, պատմության մեջ առաջին անգամ, միկրոսխեմաների (չիպեր) համաշխարհային շուկան կգերազանցի 300 մլրդ ԱՄՆ դոլարը: Նման գնահատական է ներկայացրել SIA-ը (Semiconductor Industry Association):

Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա միայն հոկտեմբերին ամբողջ աշխարհում վաճառվել են 27,06 մլրդ ԱՄՆ դոլարի չիփեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն ավելացել է 7,2%-ով:

Վաճառքի աճի նման բարձր տեմպեր էին գրանցվել նաև սեպտեմբերին (8,3%) և օգոստոսին (6.5%):

Հատկանշական է, որ մինչև 1996 թվականը գրանցված կտրուկ աճից հետո՝ վերջին տարիներին միկրոսխեմաների վաճառքի աճի տարեկան ցուցանիշը միջինում կազմել է 3,9%: Այս տարվա համար կանխատեսում է ցուցանիշի առավել բարձր մակարդակ:

AMP